Քննարկվել են ՀՀ- ում հեմոդիալիզային ծառայության ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Խնդրի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին զեկուցել է, որ հանրապետությունում հեմոդիալիզի ծառայություն մատուցվում է 14 բժշկական հաստատությունում, որից 5-ը` Երևանում, 9-ը` մարզերում։ Նշվել է, որ այս պահին հեմոդիալիզի կարիք ունեցող ՀՀ շուրջ 800 քաղաքացու ծառայությունը մատուցվում է պետական պատվերի շրջանակում։ 2016թվականին իրականացվել է հեմոդիալիզի 118.292 սեանս։ Հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն