Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է,
որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել լքյալ 5 կրպակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը, ինպես նաև ակտիվացնել աշխատանքները լքյալ և չգործող կրպակների ապամոնտաժման ուղղությամբ: Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ արդեն այսօրվանից 20 առևտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում