Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը հանդես է եկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի
և այդ համատեքստում թվային ապացույցների օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ ելույթով: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված միջազգային իրավական օգնության Հայաստանի իրավապայմանագրային դաշտը: Համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը շարունակում է նաև երկկողմ հանդիպումներ անցկացնել տարբեր երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվում են իրավական փոխգործակցության ակտիվացմանն ուղղված հնարավոր քայլերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Աղբյուր՝ prosecutor.am