Սեպտեմբերի 8-ից 10-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվել է Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը,
որի պատվավոր հյուրերի թվում են եղել Լոռու մարզպետը, Ռումինիայում ՀՀ դեսպանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետը: Փառատոնի այս տարվա թողարկումը նվիրված է եղել Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի՝ սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցու հարակից տարածքում տեղադրվել է Հայկական խաչքար, որի բացման արարողությանը մասնակցել են հայկական պատվիրակությունը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր Հունգարիայի հայոց համայնքից: Հայկական պատվիրակության այցի օրերին համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Լոռու մարզի և Հարգիտա նահանգի միջև: Տեղական հեռուստատեսությունը և մամուլը լայնորեն անդրադարձել են հայկական պատվիրակության այցին և մշակութային իրադարձություններին:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում