Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը,
որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Մանուկյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարևորել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ