Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երևանում ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ քննարկել է ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը,
տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ բարձր գնահատելով կոնգրեսականների կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել կոնգրեսականներ Ֆ. Փալլոնին, Ա. Էշուին և Ջ. Սփիեռին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն