Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը
Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ս. Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վ. Ժիրինովսկին: «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ