ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի հետ համատեղ սեպտեմբերի 18-19-ը ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթաց՝
«Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» թեմայով:
Դասընթացին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շահագրգիռ ներկայացուցիչները: Դասընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի արտաքին կապերի գրասենյակի (OIA) միջև անհրաժեշտ դեպքերում անմիջական հաղորդակցություն իրականացնելու վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին