Սեպտեմբերի 25-26- ին նախատեսվում է Ռուսաստանի առողջապահության նախարար Վ. Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
Սեպտեմբերի 26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը: Կստորագրվի համատեղ որոշում «Հանրային առողջապահություն-21» գիտական ամսագրի հաստատման մասին, համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ հայտարարություն: 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ առողջապահության նախարարությունը կմասնակցի հայ-իրաքյան, հայ-եգիպտական, հայ-ղազախական, հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հայ-լատվիական հանձնաժողովի աշխատանքային խմբի քննարկումներին:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին