Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի է ունեցել միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը,
որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում: Միջոցառմանը ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը՝ իր խոսքում կարևորելով եկեղեցու դերը հայոց պատմության ընթացքում։ Միջոցառմանը ներկա են եղել Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ