Պատմաբան, հայագիտության բնագավառի կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին 14:00-ին, ՀՀ ԳԱԱ- ում տեղի կունենա ՀՀ հանդիսավոր նիստ
Ողջույնի ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ. Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ա. Մելքոնյանը հանդես կգա «Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանի կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով զեկուցմամբ:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կցուցադրվի «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը, որից հետո կմեկնարկի Վլադիմիր Բարխուդարյանի հոբելյանին նվիրված գիտաժողով:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ