Վերջին տարիներին Քաթարում ստոմատոլոգիական գործունեություն ծավալող, դիմածնոտային վիրաբույժ Հրաչ Բարսեղյանը Երևանում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով
Մասնագիտական կրթությունը ստանալով Հայրենիքում` սիրիահայ ստոմատոլոգը տարբեր ժամանակահատվածներում կլինիկաներ է հիմնել հայրենիքում, ԱՄՆ-ում և իր ծննդավայր Սիրիայում։ Հյուրընկալվելով ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանին` Հ. Բարսեղյանը ներկայացրել է Քաթարում հայկական համայնքի գործունեությունը։ Նա նշել է, որ այդ երկրում բնակվող հայերն, այդ թվում` Հայաստանցի երեք բժիշկները, իրենց աշխատանքով կարողացել են լավ համարում ձեռք բերել։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում