Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը, ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բ. Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Դ. Հարությունյանն անդրադարձել է 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նախապատմությանը, նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին: Նիստի ավարտին քննարկվել է Կոմիտեի հետագա աշխատանքների պլանավորման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ