Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը
Տոնակատարությանը մասնակցել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական և կրոնական կառույցների անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև դաշնային, նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Հյուպատոս Ա. Շաքարյանը բացման խոսքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ և Կալիֆորնիա նահանգի ղեկավար մարմինների ներկայացուցիչներին՝ ՀՀ անկախացման առաջին իսկ օրվանից երկրում իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփախումներին աջակցելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում