Վարչապետ Կ. Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից (GSP+) օգտվելու նպատակով
Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ