«Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում Տալլինում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը,
որին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Էստոնիայի վարչապետ Յ. Ռատասը։ Նախարարական հանդիպման ընթացքում նախարար Վ. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ