Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել համերգ,
որը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների արդյունքների ամփոփումն է եղել: Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Ա. Սարաֆեանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գ. Գասպարյանի կողմից անցկացված համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որի մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը սեպտեմբերի 25-ին կտրամադրվի Արցախի մյուս կարիքավոր դպրոցներին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն