Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայկ և Էլզա Տիտիզյանների անունը կրող «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացման արարողությունը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո «Վարպետաց դպրոցը», որ վերակառուցվել է «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի կողմից ծառայեցվելու է որպես վերականգնողական սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար: Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ և այլ հրավիրյալներ։
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին