ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆ. Հ. Զայդան Ալ-Լուհաիբին քննարկել են ագրարային ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները
Զրուցակիցներն անդրադարձել են «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում: Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության ավելացմանը, երկու երկրների միջև գյուղմթերքի փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն