Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր
Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ» (New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության, «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։ Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Ա. Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մ. Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վ. Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մ. Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կ. Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մ. Ռեզա Ջաաֆարին։
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ