Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը
Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը կքննարկի հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Իրաքի պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է Իրաքի գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆ. Հ. Զիդան ալ-Լուհայիբին: Իրաքյան կողմի համանախագահը ցանկություն է հայտնել Հայաստանի հետ օդային հաղորդակցության ակտիվացմանն ու չվերթների ավելացմանը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն