Սեպտեմբերի 23–ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել համերգ` նվիրված ՀՀ անկախության 26–ամյակին
Միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա են եղել Քենսինգտոն և Չելսի թագավորական շրջանի քաղաքապետը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։ Ներկաներին իր ողջույնի խոսքն է հղել ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ