Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին
Նախարարը կարևորել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը: Ժ. Ռեիսյանը նշել է, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ էր, որտեղ տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները կարողացան հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակել, նոր ծրագրեր ներկայացնել: Նա նաև հայտնել է, որ Հալեպում ներկայումս բնակվում է մոտ 18 հազար հայ, իսկ ամբողջ երկրում հայերի թիվը հասնում է շուրջ 28 հազարի:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նզխարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ