Երևանում ավարտվել է միջազգային շուկաներում տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացը
Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» ծրագրի շրջանակում: Դասընթացի մասնակից 11 մարզային ՓՄՁ-ներից 6-ը ՃՄՀԳ աջակցությամբ հնարավորություն կունենան 2018թ. մարտին և ապրիլին մասնակցելու միջազգային երկու խոշորագույն ցուցահանդեսների՝ Ճապոնիայում անցկացվող FOODEX Japan 2018-ին և Սինգապուրում կայանալիք Food and Hotel Asia: FHA 2018-ին:
Աղբյուր՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ