Հոկտեմբերի 11-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում տեղի է ունեցել Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան,
որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ: Ցուցադրության սկզբին ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բ. Սահակյանը և Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը և ՌԴ-ում Շվեդիայի և Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաև հասարակական գործիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում