ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետը հոկտեմբերի 9-10-ը մասնակցել է Կիևում կայացած
«Վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումներ և հեռանկարներ. վարչական ծառայությունների մատուցման ոլորտում ապակենտրոնացում» թեմայով միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարարության հետ համատեղ`Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: Համաժողովի նպատակն էր վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումների գործընթացում իրականացնել փորձի փոխանակում:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան