ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Դ. Լոքյանը, ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լ. Սարգսյանը
և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժ. Սարգսյանը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որով ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հիմնադրամին և Ընկերությանը, իսկ վերջիններս էլ նախատեսված տարածքներում հիմնելու են տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:
Մամուլի հաղորդագրություն