«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելել է Արցախի սահմանային զորամաս,
որում կայացել է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված են 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները: ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ, ՀՕՄ-ուհի Օ. Գրիգորյանը զինծառայողներին ներկայացրել է կրթական այն հնարավորությունները, պայմանները, որոնցից նրանք կարող են օգտվել ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։ ՀՕՄ-ը նշված ծրագիրն իրականացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում