Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հեքըթոնը
Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետը, ով զրուցել է մասնակիցների հետ, լսել երիտասարդ ծրագրավորողների գաղափարներն ու մոտեցումները: Նա վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:
Հեքըթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ