Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար և Ֆ. Ֆոտիսը քննարկել են հունիսի 19-ին կնքված փոխըմբռնման հուշագրից բխող
համագործակցության հետագա հարցերը և անելիքները: Կողմերն ընդգծել և կարևորել են Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և Կիպրոսի արդարադատության միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք օրինակելի են այլ երկրների սփյուռքյան համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ