Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվել է Մինսկում՝
տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով: ԲՀ էկոնոմիկայի նախարար Վ.Զինովսկու հետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկկողմ ապրանքաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ պետությունների հետ համագործակցության և Մեղրիի ազատ տնտեսական գոտու արտոնություններից օգտվելու հարցերին: ԲՀ գյուղատնտեսության նախարար Լ. Զայացի հետ պատվիրակությունները քննարկել են երկու երկրների համագործակցությունը խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտներում:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն