Նոյեմբերի 15-ից 16-ը Մոսկվայում կայացած Bee-Together թեթև արդյունաբերության գործարար հարթակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ իրականացվող
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները: Այս տարի Հայաստանից միջոցառմանը մասնակցել են 24 ընկերություններ։ Bee-together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի և կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ և բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն