Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն ընդունել է Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Ս. Ֆաբրիին
և Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար Ն. Միքելաձե-Բախսոլիանին։ Լ. Մկրտչյանի խոսքով, Գյոթեի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում ոչ միայն կնպաստի հայ-գերմանական կրթական, այլ նաև մշակութային ծրագրերի ամրապնդմանն ու զարգացմանը: ԿԳ նախարարը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ