Աշխատանքային այցով ՀՀ Լոռու մարզ մեկնած ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանը հանդիպում է ունեցել ՀՀ Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի հետ
Ե.Տերտերյանը կարևորել է Տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների հետ սերտ համագործակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման և ամբողջական լուծման համար։ Ե.Տերտերյանը խոսել է նաև անտառտնտեսություններում իրականացվող ստուգումների և հասարակության լայն շերտերում էկոմշակույթի ձևավորման մասին։ ՀՀ Լոռու մարզպետը ներկայացրել է բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը։ Քննարկվել են բժշկական և քիմիական թափոնների, ապօրինի հատված փայտանյութի տնօրինման, ապօրինի ծառահատումների և մի շարք այլ բնապահպանական խնդիրների հնարավոր լուծումները։
Մամուլի հաղորդագրություն