Խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը
ԱԺ նախագահն անդրադարձել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի և դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, և կազմակերպչական այլ հարցերի: Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների իրականացման և այդ ուղղությամբ առաջիկայում սպասվող քայլերի մասին: Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 23-ին նախատեսված «Հեռուստամարաթոն 2018»-ին և համազգային դրամահավաքին՝ Ազգային ժողովի մասնակցությանը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն