ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը
Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների յոթ մրցանակակիրները: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 տպաքանակով: Արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը, ՏՏ ոլորտում նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիր Թ. Ֆադելը:
Մամուլի հաղորդագրություն