Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) հայտարարում է բարեգործական միջոցառման՝ 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի մասին։
Հանդիսավարը «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինն է։ Գալա-երեկոյի ընթացքում արվեստի բացառիկ գործերի աճուրդը վարելու է Սայմեն դե Պյուրին։ Ներկա են լինելու ճանաչված արվեստագետներ և դիզայներներ: Որպես տուրք ժամանակակից ներաձևությանը՝ այս տարվա գալայի կոմիտեն հիացմունք է հայտնում հագուստի մոդելավորող Պատրիսիա Ֆիլդին՝ նրան պարգևելով «COAF-ի մարդասիրական մրցանակը»։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոն անցկացնելու է դեկտեմբերի 16-ին՝ Նյու Յուրքի ժամանակով երեկոյան 18։00-23։30-ը, «Չիփրիանի» սրահում։
Աղբյուր՝ АМ.COAFKIDS.org
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ