Մեքսիկայում ՀՀ դեսպան Ա. Այվազյանը, Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խ. Կ. Ռ. Մարինը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վ. Մ. Ջ. Խիմենեսն անդրադարձել են
Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ: Դեսպան Այվազյանը բարձր է գնահատել Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար:
Աղբյուր՝ mfa.am