ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ս. Ավետիքյանը և նախագահի տեղակալ Ա. Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ: Վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: Հայաստանյան գործընկերներին է ներկայացվել ստուգման և զննման ժամանակակից սարքավորումների աշխատանքը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ