ՀՀ արդարադատության նախարարությունը փորձնական գործարկել է e-hotline.am թեժ գծի կայքը, որը ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով
Կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է: Կայքի «Դիմում» քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ», որից հետո օպերատորը կապ կհաստատի քաղաքացու հետ րոպեների ընթացքում: ՀՀ քաղաքացին հարցը կամ բողոքը կարող է ուղղել «Թեժ գիծ»՝ նաև զանգահարելով 85-00 անվճար կարճ հեռախոսահամարին, կամ հաղորդագրություն գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ