ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Ա. Գրիգորյանի և Ռ. Իսրայելյանի նախագահությամբ,
քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:
Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Ս. Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 1 մլդ 32մլն դրամով: Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կ. Աթայաի ներկայացման, գալիք տարի պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ