Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Խաչքարն օծվել է Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ: Խաչքարի օծումից հետո ներկաները մեկնել են Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով: Բացման խոսքով հանդես է եկել Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մ. Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Է. Շո-Անդվերպեսը և այլք: Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ