Նոյեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Է. Ղազարյանը «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել
Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում: Դասախոսության ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, անդրադարձել Հայաստանի մասնակցությանը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ