2017թ. 11 ամիսներին խոշոր և միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: Տեսչությունն աշխատանքներն իրականացնում է 2 սկզբունքով՝ կանխարգելելով հարկային իրավախախտումները և վարչարարական միատեսակ մոտեցում ցուցաբերելով թիրախային միևնույն խմբերում հայտնված հարկ վճարողների նկատմամբ: Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում