ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ավտոմատացրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման գործընթացը՝
նպաստելով ոլորտային բիզնեսի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը: Կատարված բարեփոխումներն այսօր ՊԵԿ-ում ներկայացվել են հարկ վճարողներին և շահագրգիռ կողմերին: Հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ