ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանի հետ հանդիպմանը «Softline» ընկերության նախագահ Ի. Բորովիկովը և Հայաստանում «Softline»-ի գլխավոր տնօրեն Ս. Հարությունյանը
նախարարին ներկայացրել են իրենց կողմից Հայաստանում «Data center» (տվյալների մշակման կենտրոն) հիմնելու հնարավորությունը։ Վ. Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը տեխնիկապես պատրաստ է քննարկելու ներկայացված ծրագրի դրույթներն ու մանրամասները։ Նախարարը համապատասխան վարչության մասնագետներին հանձնարարել է որոշակի ուսումնասիրություններից և ներկայացված բիզնես պլանին ծանոթանալուց հետո առավել ակտիվ շարունակել քննարկումները տեխնիկական բնույթի հարցերի շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան