ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը,
որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:
Աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը միտված առաջիկա քայլերը և ներկայացրել առաջարկներ դրանց իրականացման մեխանիզմների ուղղությամբ: Որոշվել է ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել՝ առաջնորդվելով «նախազգուշավորության սկզբունքով»:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին