Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է
Ամանորի տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչության կողմից «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվող զանգերին հնարավորին արագ արձագանքելու նպատակով աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է կազմել հստակ ժամանակացույց` Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 վարչական շենքերում իրականացնելու շուրջօրյա հերթապահություն: Նույն հանձնարարականը տրվել է նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում