Երևանում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային եռօրյա համաժողովը
Հայաստանում այն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «Forum Global» ընկերության համատեղ ջանքերով: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են ժամանել աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ` ՀՄՄ անդամ-պետությունների նախարարություններից, կարգավորող գործակալություններից, հեռահաղորդակցության օպերատոր ընկերություններից, գիտական և նախագծային ինստիտուտներից: «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում». համաժողովի առանցքային թեման է եղել:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում