Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Է. Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա
Խորհրդարանական պատվիրակությունը և Լիտվայի Սեյմասի խոսնակ Վ. Պրանցկետիսը կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ԼՂՀ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ